Home      English       Russian


ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Թանգարանների նախատիպեր կային Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում և այլ քաղաք-ամրոցներում՝ Մուսասիրում, Էրեբունիում, Թեյշեբաինիում կառուցված հեթանոսական տաճարներում։ Սեզ հասած գրավոր կցկտուր տեղեկությունները վկայում են, որ հին Հայաստանի մեհյանները եղել են նաև արվեստի ու դպրության կենտրոններ, ինչպես և գանձատներ՝ բացառիկ արժեք ունեցող իրեր պահելու համար։ Նշանավոր էր Երզընկայում գտնվող Անահիտ աստվածուհու տաճարը։ Քրիստոնեության ընդունումից հետո հեթանոսական տաճարներն անխնա ավերվել են, ոչնչացվել այնտեղ գտնվող գանձերը։ V դ-ից սկսած եկեղեցիները դարձել են յուրատեսակ գանձատներ։ Առավել մեծ ու հարուստ վանքերն ունեցել են իրենց ավանդատները, ուր պահվել են եկեղեց. թանկարժեք իրեր, որոնք դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ էին։

Ժամանակակից թանգարանների նախատիպերն ստեղծվել են միջնադարում։ Հովհաննես Դրասխանակերտցին իր «Պատմութիւն Հայոց» երկում երեք տիպի թանգարան է հիշատակում՝ արքունի, իշխանական տների և եկեղեց.։ էջմիածնի տաճարը, Սանահինի, Հաղպատի վանքերը, ՜Հավուց թառը ունեցել են հատուկ գանձատներ՝ թանգարաններ։

Թանգարաններ են հիմնվել հատկապես XIX դ.։ Ի>. Աբովյանը Երևանի գավառ, դպրոցին կից հիմնել է (1846) հնությունների կաբինետ։ Թանգարաններ են ստեղծվել վասպուրականր Վարագավանքում (1858), Էջմիածնում (1868), Երուսաղեմի և Պոլսի պատրիարքարաններում, Վենետիկում և այլուր, որտեղ պահվել են պատմ. արժեք ներկայացնող եկեդեց. աշխարհիկ իրեր։

1852-ին Ռուս. աշխարհագր. ընկերության կովկասյան բաժանմունքը Թիֆլիսում հիմնել է թանգարան, որտեղ կենտրոնացվել են Անդրկովկասի և Հս. Կովկասի տարածքում հայտնաբերված հայկ. հնագիտ. և ազգագր. արժեքներ։ Կովկասի հայոց ագգագր. ընկերությունը 1907— 1908-ին Թիֆլիսում ստեղծել է Ազգային– հնագիտ. թանգարան։ Նախասովետական շրջանի հնագիտ. թանգարաններից էր Անիի հնադարանը, որտեղ կենտրոնացված էին քաղաքի պեղումներից հայտնաբերված իրերը։ Աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը, գրավելով Անին, ավերել են հնադարանը։ Իրերի մի մասը հաջողվել է փրկել կորստից և տեղափոխել Երևան։ Այժմ դրանք պահվում են ՜Հայաստանի պատմության թանգարանում։ Նախասովետական շրջանում եղել են նաև մասնավոր թանգարաններ :

Հայաստանի նորաստեղծ սովետական կառավարությունը մեծ ուշադրություն է նվիրել գեղարվեստական և թանգարանային արժեքների հավաքմանը, պատմաճարտ. հուշարձանների պահպանմանն ու հաշվառմանը։

Թանգարանային գործը հանրապետությունում ներկայումս ղեկավարում է կուլտուրայի մինիստրությունը, որի իրավասության տակ 1986-ին կար 65 թանգարան (1230 հզ. միավոր, 2600 հզ. այցելու)։ Որոշ թանգարաններ գտնվում են պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման գլխ. վարչության տնօրինության տակ (Երևանի հիմնադրման պատմության «էրեբունի», Զվարթնոց, Սանահին, Մեծամոր, Գոշավանք, Հադարծին և պատմա-ճարտ. և այլ թանգարաններ)։ Երևան քաղաքի պատմության թանգարանը գտնվում է Երևանի քաղսովետի գործկոմի, Կումայրի պատմա-ճարտ. արգելանոց-թանգարանը՝ Լենինականի քաղսովետի գործկոմի տնօրինության տակ։ Կան նաև գերատեսչական և հասարակական հիմունքներով գործող թանգարաններ։

Հանրապետության թանգարանները ստորաբաժանվում են հետևյալ խմբերի՝ պատմ., պատմա-հեղափոխ., գրական, գեղարվեստական, հուշային, բնագիտ., երկրագիտ. ևն։ Թանգարանները կատարում են գիտահետազոտական, կուլտուր– լուս. աշխատանքներ, կազմակերպում էքսկուրսիաներ, դասախոսություններ, զրույցներ, կոնսուլտացիաներ։

Հայաստանի պատմության պետ. թանգարանը (Երևան) հիմն. է 1921-ին։ Հիմքը հանդիսացել են Հայաստանի կառավարության գնած մի քանի տասնյակ գեղարվեստական նկարները։ 1921—22-ին Թիֆլիսից բերվել և թանգարանին են հանձնվել Կովկասի Հայոց ազգագր. ընկերության հնագիտ. ու ագգագր. նյութերը և կովկասագիտ. գրադարանը, ինչպես նաև էջմիածնի Վանքի, Մոսկվայի Լազարյան ճեմարանի հավաքածուները, Նոր Նախիջևանից բերված թանգարանային արժեքները։ Հրատարակում է գիտ. աշխատությունների ժողովածուներ, հնագիտությանը, ազգագրությանը, պատմությանը վերաբերող մենագրություններ ու հոդվածներ։ Նրա ֆոնդերում պահվում է ավելի քան 300 հզ. թանգարանային նմուշ (1986): Հնագիտության ֆոնդերում կենտրոնացված են Հայաստանի տարբեր վայրերում հայտնաբերված նյութեր, ուրարտ. սեպագիր արձանագրություններ, քարեդարան։ Դրամագիտ. հավաքածուն պարունակում է մ. թ. ա. V դ-ից մինչև մեր օրերի մեդալներ, կնիքներ, մետաղյա և թղթադրամներ, որոնք ընդգրկում են աշխարհի տարբեր երկրների թողարկումները։ Առավել ամբողջական են հայկ. տարազների, ինչպես նաև ոսկերչական ու արծաթագործական իրերի, գորգերի, կարպետների և ազգագր. այլ նյութերի հավաքածուները։ Ավելի քան 5 հզ. ցուցանմուշները ներկայացնում են հայ ժողովրդի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև 1920-ական թթ.։

Հայաստանի հեղափոխության պետ. թանգարանը (Երևան) կազմակերպվել է 1921-ին՝ Հայաստանի պատմության պետ. թանգարանի հեղափոխության բաժնի նյութերի հիման վրա։ Պարունակում է (1986) ավելի քան 55 հզ. ցուցանմուշ (փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, գեղարվեստական գործեր ևն)։ Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը (Երևան) կազմակերպվել է 1954-ին՝ գրականության և թատեր, թանգարանների, ինչպես նաև Ռ. Մելիքյանի անվ. երաժշտ. կաբինետի նյութերի հիման վրա։ Այստեղ են կենտրոնացված գրական, հասարակական, մշակութային գործիչների և զանազան միավորումների արխիվային ֆոնդերը (600): Թանգարանների բաժիններում պահվում և մշակվում են առանձին գործիչների ձեռագրեր, գրքեր, լուսանկարներ, ձայնագրություններ, գեղանկարչական գործեր, քանդակներ, զգեստներ, անձնական իրեր ևն։

Հայաստանի պետ. պատկերասրահը (Երևան) հիմն. է 1921-ին։ Հիմք են հանդիսացել հայ նկարիչների նույն թվականին կազմակերպված ցուցահանդեսի աշխատանքները։ Այնուհետև թանգարանը համալրվել է Լազարյան ճեմարանի և Սովետական Հայաստանի կուլտուրայի տան հավաքածուներով,Մոսկվայի և Լենինգրադի թանգարանային ֆոնդերից ձեռք բերված գործերով, գնումներով. Փոխանակումներով ու նվիրատվություններով։ Այն հայկ. կերպարվեստի ստեղծագործությունների ամենահարուստ հավաքածուն է աշխարհում։ 1986-ին պատկերասրահն ուներ շուրջ 20 հզ. գեղանկարչական, քանդակագործական, գրաֆիկ, և դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններ, որոնց գերակշռող մասը հայկ. արվեստի գործեր են։ Պատկերասրահն ունի հետևյալ բաժինները, հայկ. (միջնադարյան մանրանկարչություն, VI—XIII դդ. որմնանկարչություն և դեկորատիվ քանդակների վավերական պատճեններ, XVIII — XX դդ. գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, սփյուռքահայ արվեստագետների գործեր), ռուս. (XVIII — XX դդ. գեղանկարչություն, քանդակագործություն և գրաֆիկա), արտասահմանյան երկրների (XIV—XX դդ. իտալ., ֆրանս., հոլանդ., ֆլամանդ., XV—XX դդ. անգլ., գերմ., իսպ., բելգ., ամեր., XIX դ. ռում. արվեստագետների ստեղծագործություններ, հուն., չին., պարսկ. դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ)։

Հայաստանի ազգագրության պետ. թանգարանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի օրգանական մասն է (հիմն. է 1978-ին)։ Հիմնական ֆոնդերում կա ավելի քան 25 հզ. միավոր (1986): Պահվում են հանրապետության գրեթե բոլոր շրջաններին վերաբերող ազգագր. ու կենցաղային, հնագիտ., կիրառական արվեստի իրեր։ Ունի մշտական ցուցադրություն, որտեղ ներկայացված է ավելի քան 2500 ցուցանմուշ։ Սարյանի տան թանգարանը (Երևան) ստեղծվել է 1967-ին, Մ. Սարյանի նվիրած 80 գործերի հիման վրա, որոնք համալրվել են ձեռքբերումներով ու նվիրատվություններով (շուրջ 200 ցուցանմուշ, 1986): Պարբերաբար կազմակերպում է նկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսներ քաղաքներում և արտասահմանյան երկրներում։ Այստեղ կազմակերպվել են Մ. Ավետիսյանի գրաֆիկ աշխատանքների (1975), Հ. Այվազովսկու հայկ, թեմաներով նկարների (1978—79) և այլ ցուցահանդեսներ։

Հայաստանի –ժող. արվեստի թանգարանը (Երևան) ստեղծվել է 1978-ին՝ ժող. ստեղծագործության ՛տան մշտական գործող ցուցահանդեսի հիման վրա։ Նպատակն է պահպանել և շարունակել հայկ. ժող. կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ավանդույթները։ Թանգարանը հավաքում, պահպանում, ուսումնասիրում, ցուցադրում և մասսայականացնում է ժող. արվեստի ստեղծագործություններ, օգնում ժող. վարպետներին, ցուցահանդեսներ կազմակերպում: Ունի շուրջ 6 հգ. ցուցանմուշ (1986): "Սովետական ՛Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941— 1945 թթ." թանգարանը (Երևան) հիմնադրվել է 1970-ին՝ ի նշանավորումն սովետական ժողովրդի հաղթանակի 25-ամյակի։ Թանգարանի ֆոնդերում պահվում են հայ զինվորների ու սպաների, զորավարների շուրջ 18 հզ. լուսանկար, անձնական իրեր, փաստաթղթեր, շքանշաններ, մեդալներ։ Հայաստանի կոմերիտմիության պետ. թանգարանը (Երևան) հիմն. է 1969-ին։ Ֆոնդերում պահպանվում է շուրջ 6 հզ. թանգարանային նմուշ։ Հայաստանի բնության պետական թանգարանը (Երևան) հիմն. է 1952-ին։ Ստեղծման համար հիմք է հանդիսացել 30-ական թթ. կազմակերպված Հակակրոնական թանգարանը։ Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմն. է 1931-ին։ Ունի շուրջ 66 հզ. ցուցանմուշ։ Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է 1968-ին, Երևանի 2750-ամյա հոբելյանի օրերին։ Հիմնական ֆոնդում կա շուրջ 25 հզ. իր, որոնք հայտնաբերվել են Էրեբունիի միջնաբերդի պեղումների ժամանակ։ Ռուս. արվեստի թանգարանը (Երևան) հիմն. է 1979-ին։ Հիմք է ծառայել բժիշկ Ա. Աբրահամյանի հավաքածուն. ընդգրկում է XIX դ. վերջի և XX դ. սկզբի ռուս. նկարիչների ստեղծագործություններ :

Պրոֆ. Հ. Տ. Կարապետյանի անվ. երկրաբան. թանգարանը (Երևան) հիմն. է 1937-ին, երկրաբան Հ. Կարապետյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Երկրագիտ. թանգարաններ են գործում Լենինականում (1931-ից), Կիրովականում (1940-ից), Գորիսում (1947-ից). Դիլիջանում (1950-ից), Կամոյում (1953-ից), էջմիածնում (1953-ից), Ղափանում (1963-ից), Եղեգնաձորում (1969-ից)։ Հայ և ռուս ժոդովուրդների բարեկամության թանգարան է հիմնվել Աբովյանում (1978):

Գործում են նաև Խ. Աբովյանի, Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի, Ա. Սպենդիարյանի, Ա. Խաչատրյանի, Դ. Դեմիրճյանի, Հ. Կոջոյանի, Ա. Սարգսյանի, Մ. Ավետիսյանի, Գ. Գրիգորյանի (Ջոտտո) տուն-թանգարանները Երևանում, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը Լենինականում, Ա. Բակունցինը՝ Գորիսում, Հ. Հովհաննիսյանինը՝ Էջմիածնում, Պ. Պռոշյանինը՝ Աշտարակում, Պ. Սևակինը՝ Արարատի շրջանի Սովետաշեն գյուղում, Մ. Ավետիսյանինը՝ Ախուրյանի շրջանի Ջաջուռ գյուղում են։

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան. Հասցե` ք. Երևան, Պուշկինի 70 Հեռ.` (+374 10) 56-11-60
http://medindex.am/accounts/members/annasargsyan

Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոն։ 1970-ին մանկավարժ ժ. Աղամիրյանի և արվեստաբան Հ. Իգիթյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել է Հայաստանի մանկական պատկերասրահ։ Գործունեության հենց սկզբից պատկերասրահը նպատակադրվել է երեխաների գեղագիտ. դաստիարակությունը տանել մանուկներին բուն ստեղծագործ. ընթացքի մեջ ներգրավելով։ Մանկական պատկերասրահի հիման վիա ՀՍՍՀ 1978-ին ստեղծվել է ԳԴՀԿ (գլխ. դիրեկտոր՝ Հ. Իգիթյան)։ ԳԴՀԿ-ի կազմում մանկ, պատկերասրահը գործում է որպես «Մանկական ստեղծագործության թանգարան», որի մշտական ցուցադրանքը նկարներից, քանդակներից բացի, ներկայացնում է նաև կիրառական արվեստի նմուշներ ու մանր շինվածքներ։ Ցուցադրվում են Սովետական Միության և արտասահմանյան ավելի քան 100 երկրների մանկական ստեղծագործություններ։ ԳԴՀԿ-ի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի Փորձարարական ստուդիա (ղեկավար՝ նկարչուհի Հ. Հակոբյան) են ընդունվում նախադպրոցական տարիքի երեխաներից մինչև բարձր դասարանցիները՝ նախնական զրույցից հետո, որի ընթացքում բացահայտվում են նրանց հետաքրքրություններն ու հակումները։ Այստեղ կազմավորվում են ապագա նկարիչներն ու քանդակագործները, ժանեկագործները, ջուլհակները, բրուտները, դարբինները. Փայտի և քարի քանդակազարդողները, արծաթագործներն ու դիզայներները։ Աշակերտի կատարած աշխատանքի արդյունքը ամփոփվում է ուսումնական տարվա վերջին, հաշվետու ցուցահանդեսի ձևով։

Մանկական ֆիլհարմոնիայի նպատակն է երեխաներին ծանոթացնել հայ երաժշտ. ավանդույթներին, դասական և ժամանակակից երաժշտությանը։ Մանկական թատրոն-ստուդիայում երիտասարդ ռեժիսորները նախընտրում են թատերարվեստի տեսակը, ստեղծում խորհրդանիշերի, պլաստիկ. դրամայի, ստվերների, երաժշտ. տիկնիկ-մարիոնետների և այլ թատրոններին համապատասխան ներկայացումներ։ Ֆոտոկինոստուդիայում երեխաները սովորում են գործածել լուսանկարչական և կինոապարատները, տիրապետում վավերական և գեղարվեստական լուսանկարչության գաղտնիքներին, ստեղծում նկարչական և տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմեր։ Հայաստանի 12 քաղաքներում և գյուղերում ստեղծել է մասնաճյուղեր: Փորձեր են արվում ղպրոցները մասնագիտացնելու արվեստի տարբեր տեսակների ուղղությամբ։

Ս. Մարդանյան