ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍՈՅԻ ԵՐԳԸ
խոսք` ՌԱՖՖՈՒ, Երաժշտ.` ԱԼ. ՔԱԼԱՆԹԱՐԻ

Ահա ծագեց կարմիր արև,
Տաք և պայծառ Է օրը,
Դե՚հ, քաշեցե՛ք, սիրուն եզներ,
Աոաջ տարեք արորը։

Վարը վարենք, ակոս փորենք
Խոր ակոսներ հողի մեջ,
Սերմը ցանենք, որ հունձ հընձենք,
Ցորյան դիզենք կալի մեջ։

Կգա ձմեռ — մենք վախ չունինք.-
Ուրախ կանցնի մեր օրը,
Ուտելու միշտ պաշար ունինք,
Լի և կուշտ Է մեր փորը։

Թող չասեն մեր դրացիքը,
Ծույլ են Հասոյի եզները։
Դեհ քաշեցե՛ք, սիրուն եզներ,
Շուտով վարենք արտերը։