ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՆԿԻ ԾԱՌ
ըստ ԿՈՄԻՏԱՍԻ

Մեր դռանը խնկի ծառ,
Գյո՚ւլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյո՚ւլում ջան,
Խնկենին ա բերել բար,
Գյո՚ւլում ջան,
Իմ խորոտիկ, պըզտիկ յար,
Գյո՚ւլում ջան։

Մեր դռանը խնկի ծառ,
Նախշուն բլբուլ վրեն թառ,
Երթար ու գար, շորոր տար,
Սիրուն յարին օրոր տար։

Մեր դռանը խնկի ծառ,
Մարջան բլբուլ վրեն թառ.
Գնար ու գար շվին տար,
Անուշ յարի թևին տար։

Մեր դռանը խնկի ծառ,
Մարջան բլբուլ վրեն թառ,
Կարմիր խնձոր անել տար,
Ալվան ծաղիկ տանել տար.