ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻ՛ ԼԱՐ, ԲԼԲՈ՚ՒԼ
խոսք` ԱԼ. ԾԱՏՈՒՐՅԱՆԻ, Երաժշտ. Դ. ՂԱԶԱՐՅԱՆԻ

Մի՛ լար, բլբո՚ւլ, քեզ մի տանջիր,
Որ փոթորիկն անիրավ
Վարդդ սիրուն, վարդդ կարմիր
Թփից պոկե՜ց ու տ՚արա վ...

Կանցնեն օրեր... կգա կրկին
Մի նոր գարուն վարդաբեր,
Եվ մոռացած քո վիշտը հին՝
Նորից կերգես վարդին սեր։

Բայց վայ կյանքի այն խեղճ երգչին,
Որ վաղաժամ որբացած,
Յուր սիրելի, խոսուն վարդին
Ցուրտ հողին է նա հանձնած...

Երգչի համար գարուն չի՛ գա,
Ո՛չ նա նոր վարդ կսիրե,
Նա պետք է լա, պետք է սգա,
Մինչ հավիտյան կլոե...