ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՈՐՍԿԱՆ ԱԽՊԵՐ
խոսք` ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ

— «Որսկան ախպե՚ր, սարեն կռւգաս,
Սարի մարալ կըփնտրես,
Ասա՚, յարա՞բ դուն չըտեսար
Իմ մարալս, իմ բալես։

Դարդի ձեռքեն սարերն ընկավ
Իմ արևս, իմ բալես.
Գըլուխն առավ, քարերն ընկավ
Իմ ծաղիկըս, իմ լալես...»։

— «Տեսա, քուրի՛կ, նըխշուն բալեդ
Կարմիր-կանաչ է կապեր,
Սիրած յարի համբույրի տեղ
Սըրտին վարդեր են ծըլեր»։

— «Որսկան ախպե՚ր, ասա, յարաբ
Ո՞վ է հարսը իմ բալիս,
Ո՞վ է գըրկում չոր գըլուխը
Իմ մարալիս, իմ լալիս»։

— «Տեսա, քուրի՛կ, դարդոտ բալեդ
Քարն Է դըրեր բարձի տեղ.
Անուշ քընով տաք գընդակն Է
Կըրծքում գըրկեր յարի տեղ։

Սարի մարմանդ հովն Է շոյում
Ճակատի փունջը մարալիդ,
Ծադիկներն են վըրան սըգում,
Ազիզ բալիդ, խեդճ լալիդ...»։