ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՕՏԱ՜Ր, ԱՄԱՅԻ
Խոսք` ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ Երաժշտ.` Ա. ՄԱՐԼՅԱՆԻ

Օտա՜ր, ամայի՛ ճամփեքի վըրա
Իմ քարավանըս մեդմ կըղողանջե.
Կանգնի՚ր, քարավանս, ինձի կըթվա։
Թե հայրենիքես ինձ մարդ կը կանչէ։

Բայց լուռ է շարջըս ու շըշուկ չըկա
Արևա՚ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի զրկում։

Կընոջ համբույրին է՚լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՚ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
Գիտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ և սեր։

Գնա՛, քարավանս, ինձ հետդ քարշ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Որտեղ կհոգնիս՝ գըլուխս վար դիր
ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...