ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԴԱ՚ՐԴԸՍ ԼԱՑԵՔ
խոսք` Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ, Երաժշտ.` Հմ. ՄԻՔՅԱՆԻ

Դա՚րդըս լացեք, սարի սմբու՛լ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դա՚րդըս լացեք, բաղի բլբո՛ւլ,
Անմպշող երկնաց ղով հովեր...

Երկինք-գետինք գլխուս մըթնան,
Անտուն-անտեր կուլամ ես.
Յարիս տարա՛ն, ջանիս տարա՜ն,
ձոնգո՜ւր-հոնգո՜ւր կուլամ ես...

Ա՜խ, յարս ինձի հանեց սըրտեն.
Անճար թողեց ու գնաց.
Սըրտիս սավդեն—խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գնաց։

Դա՚րդըս լացեք, սարի սմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դա՚րդըս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով ՚հովե՜ր...