ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՐԱԶ
խոսք` Ս. ՇԱՀԱԶԻԶԻ

Ես լսեցի մի անուշ ձայն,—
Իմ ծերացած մոր մոտ Էր,—
Փայյեց նըշույլ ուրախության,
Բայց ափսո՛ս, որ երազ Էր։

Կարկաչահոս աղբյուրն այնտեղ
Թավալում Էր մարգարիտ,—
Նա ՛հստակ Էր, որպես բյուրեղ,
Այն երա՜զ Էր ցնորամիտ։

Եվ մեղեդին տխուր, մայրենի
Հիշեց մանկության օրեր.
Մորըս համբույրն ես զգացի,
Ա՛խ, ափսո՜ս, որ երազ Էր։

Կըրծքին սեղմեց կարոտագին,
Աչքերս սրբեց — շատ թաց Էր,—
Բայց արտասուքս գնում էին...
Ա խ, այդ ինչո՛ւ երազ Էր...