ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԻՄ ՑԱՎԸ
խոսք` Պ. ԴՈՒՐՅԱՆԻ, Երաժշտ.` Տ. ՏԵՐ-ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գըտնել աղբերքն համայր
Ցամքիլ ծաղիկ հասակի մեջ.
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Ջերմ համբույրով մը դեռ չայրած՝
Սա ցուրտ ճակատըս դալկահար՝
Հանգչեցունել հողե բարձին.
Ո՜հ, չէ՜ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չը գըրկած էակ փունշ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ,
Գըրկել սա ցուրտ հողակույտը.
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Հեք մարդկության մեկ ոստը դու՝
Հայրենիք մը ունիմ թշվառ,
Չօգնած անոր մեռնի՜լ աննշան.
Ո՜հ, ա՛յս է սոսկ ցավ ինձ համար։