ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԼԱԶՅՈԶ ԱՉԵՐԴ
ըստ ԿՈՄԻՏԱՍԻ

Ալազյոզ աչերդ,
Կամար ունքերդ,
Ուզում եմ հեռանամ,
Չի թողնում սերդ։

Ադե՛ ջան, ջուրն ընկնեմ,
Մայրի՛կ ջան, քար կտրեմ
Շեկ յարի դարդիցը։

Ես քեզ սիրեցի,
Որ ինձ յար ըլնես,
Էրված-վառված սրտիս
Դեղ ու ճար ըլնես։

Ադե՛ ջան, ջուրն ընկնեմ.
Մայրի՛կ ջան, ծովն ընկնեմ
Շեկ յարի դարդիցը։

Ես քեզ ի՞նչ արեցի,
Ինձնից հեռացար.
Քո մեկուճար յարին
Ո՛նց շուտ մոռացար։

Ադե՛ ջան, ջուրն ընկնեմ,
Մայրի՛կ շան, ծովն ընկնեմ
Շեկ յարի դարդիցը։